Բաժիններ՝

Մաթս Հումելսը «Բորուսիայի» կազմում անցկացրեց իր հրաժեշտի խաղը

Դորտմունդի «Բորուսիայի» և «Յուվենթուսի» միջև ընկերական խաղը դարձավ 36-ամյա Մաթս Հումելսի հրաժեշտի հանդիպումը։ Գերմանացի պաշտպանը խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով և ընդամենը 18 րոպե անց տեղը զիջեց Նիկլաս Զյուլեին։

Գերմանացի ֆուտբոլիստը «Բորուսիայում» խաղացել է 2008-2016 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Բավարիա», որտեղ երեք մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2019 թվականին, վերադարձել է Դորտմունդ։ 2024 թվականի սեպտեմբերին գերմանացին կրկին լքել է «Բորուսիան» և տեղափոխվել «Ռոմա»։

Հումելսը ակումբի կազմում անցկացրել է 508 խաղ, նվաճել վեց գավաթ, այդ թվում՝ Բունդեսլիգայի երկու տիտղոս և Գերմանիայի երկու գավաթ, ինչպես նաև խաղացել է Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։

Պաշտպանը Գերմանիայի հավաքականի կազմում նվաճել է 2014 թվականի աշխարհի առաջնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս