 
                        Հունաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը
 
                                    Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը՝ որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ։
Հունաստանը բարձր է գնահատում երկու կողմերի, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ջանքերը, որոնք հնարավոր դարձրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը։
Երկու երկրների միջև վերջնական Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը կլինի հարատև խաղաղության և բարեկեցության ապահովման հաջորդ քայլը` որպես առաջնորդող սկզբունքներ ունենալով ինքը իշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        