
Վթար Ծովագյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Օգոստոսի 9-ին` ժամը 21։15-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են UAZ և Opel մակնիշների ավտոմեքենաները։
Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։