Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը

Երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, այս մասին Aysor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- նշել են կոմիտեից։

Քննվող քրեական վարույթի վերաբերյալ այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնում։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031