Ինչ է այսօր սպասվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում. դատարանի նախագահի վերջին օրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 8-ին, լրանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս, ըստ օրենքի, հերթական անգամ չի կարող առաջադրվել դատարանի նախագահի պաշտոնում։

Ի՞նչ է սպասվում ՀՀ վերաքննիչ դատարանում, ո՞վ է դատարանի նախագահի հավանական թեկնածուն, որի մասին խոսակցությունները դատարանում ակտիվորեն քննարկվում են։

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ընտրի դատարանի նախագահի, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին ակտիվ քննարկվում է Վաչե Մարգարյանի անունը։ Դատական համակարգում հայտնի է, որ նա ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի մտերիմ ընկերն է, ու չի բացառվում, որ ընկերությունը, քաղաքական կապերը հաղթեն, ու Մարգարյանն ընտրվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։

Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորը կդառնա դատարանի նախագահ, ու չի բացառվում, որ այսօր էլ ԲԴԽ-ն Մարգարյանին նշանակի այդ պաշտոնում։ Հետեւենք իրադարձություններին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031