Բաժիններ՝

Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն

Օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են ողջ գիշեր, ինչի արդյունքում օգոստոսի 8-ի վաղ առավոտյան փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից և ցուցաբերել համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել հարազատներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031