ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը

Քննչական կոմիտեն վերադարձրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հափշտակված հեռախոսը։

Հիշեցնենք՝ 2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք էր գործել Գեղամ Մանուկյանի բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող որդուն՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով։

Քննչական խմբի քննիչը պահանջել էր հանձնել նաև պատգամավորի անձնական օգտագործման բջջային հեռախոսը։

Մանուկյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031