Բաժիններ՝

Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ ռուս-ամերիկյան բիզնեսը զրոյական մակարդակի վրա է

Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ ռուս-ամերիկյան բիզնեսը գրեթե զրոյական մակարդակի վրա է, բայց համաձայն չէ, որ այն պետք է մնա այդ մակարդակին, ըստ РИА Новости գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել Թրամփի այն հայտարարությունները, ըստ որոնց ռուս-ամերիկյան բիզնեսը ներկայում գրեթե զրոյական մակարդակի վրա է, և «ավելի լավ է, որ այն այդպես մնա»։

«Համաձայն եմ այն իմաստով, որ ռուս-ամերիկյան բիզնեսը իրականում զրոյական մակարդակի վրա է։ Եվ մենք չենք կարող համաձայնել, որ այն պետք է տեղում դոփի», – պատասխանել է Պեսկովը այն հարցին՝ ինչպես պետք է Ռուսաստանն արձագանքի նման հայտարարություններին։

Մոսկվայում կարծում են, որ նման համագործակցությունը կբխի թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական բիզնեսի շահերից, ընդգծել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031