
Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ունիվերսիտատեա Կլուժիn»

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Սիբիուի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ և հաղթեց մրցակցին 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին «Ունիվերսիտատեա Կլուժի» բոսնիացի հարձակվող Յովո Լուկիչը։ 53-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Հաղթական գոլը 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ։