
Ֆիլմարտադրողների hամահայկական Ֆեդերացիան Հայաստանը կներկայացնի Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում

Ֆիլմարտադրողների hամահայկական Ֆեդերացիայի պատվիրակությունն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանը կներկայացնի Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր հարթակներից մեկում՝ Վենետիկի արտադրական կամուրջի պրոդյուսերների ոսկե ակումբում։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Վենետիկում ֆեդերացիան կներկայանա իր անդամների՝ արտադրության տարբեր փուլերում գտնվող 5 ուշագրավ ﬕջազգային կինոնախագծերով, որոնք ընտրվել են Կաննի կինոշուկայում ներկայացված նախագծերից և որոնց արտադրողներն ապացուցել են իրենց մրցունակությունը՝ Կաննում կնքած համատեղ արտադրության, դիստրիբուցիայի պայմանագրերի և ﬕջազգային ներդրուﬓերի առկայությամբ։
Վենետիկի միջազգային կինոփառատոնը հիﬓադրվել է 1932-ին՝ մեկնարկելով Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» ֆիլﬕ ցուցադրությամբ։
Այն եզակի հարթակ է, որտեղ բարձրակարգ հանդիսատեսին ներկայացվում է ժամանակակից կինոյի լավագույն ծաղկաքաղը, ﬕևնույն ժամանակ ֆիլմարտադրողներին հնարավորություն է տրվում Վենետիկի պատմական սրահներում հանդիպել կինոարդյունաբերության խոշոր ներկայացուցիչների հետ՝ համատեղ աշխատելու համար։