 
                        Թուրքիայում գործազրկության մակարդակն աճում է
 
                                    Թուրքիայի վիճակագրական ինստուտի տվյալների համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը շարունակում է աճել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ հունիս ամսվա դրությամբ երկրում առկա գործազրկությունը կազմել է 8.6 տոկոս: Տղամարդկանց դեպքում այն 7.1 տոկոս է, իսկ կանանց դեպքում՝ 11.4 տոկոս:
Նշվում է, որ անցած ամսվա՝ մայիսի, համեմատ գործազուկների թիվն ավելացել է ընդհանուր առմամբ 52.000-ով՝ հասենլով ավելի քան 3.47 միլիոնի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        