
Փաշինյանն ու Ռասմուսենն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին:
Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: