Կա՛մ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կա՛մ Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում»․ Միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը։

Կա՛մ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կա՛մ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում»։

Ավանդաբար նախագահն իր մտադրության մասին Կոնգրեսին տեղեկացնում է մինչև ապրիլի վերջ (չնչին բացառություններով)։

Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից։

Դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի լոբբիստական ջանքերը վերջին շաբաթների ընթացքում»։

Տեսանյութեր

Լրահոս