Գլխավոր դատախազը երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Հրապարակվել է նաև ՀՀ ԱԺ որոշումը, որում նշված է, որ ԱԺ-ն տալիս է համաձայնությունը, որ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։

 

Տեսանյութեր

Լրահոս