
Սիրիայի անվտանգության ուժերը հետ են մղել Ասադի կողմնակիցների հարձակումը Դամասկոսում

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը հետ են մղել հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հարձակումը Սիրիայի մայրաքաղաքի Մեզեի շրջանի ուղեփակոցի վրա։
Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
«Ներքին անվտանգության վարչության (աշխատակիցները) հետ են մղել տապալված վարչակարգի մնացորդների հարձակումը Դամասկոսի Մեզեի շրջանի հսկիչ անցակետի վրա», – ասել է Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության կառույցներում հեռուստաալիքի աղբյուրը: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Մարտի 6-ին Լաթաքիայի, Տարտուսի և Հոմսի նահանգներում բախումներ են սկսվել անվտանգության ուժերի և հանրապետության նախկին նախագահի կողմնակիցների միջև։
Առավել կատաղի մարտեր են տեղի ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ բնակվում են ալավիներ՝ կրոնական փոքրամասնության անդամներ, որոնց պատկանում է Ասադների ընտանիքը:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։