Բաժիններ՝

Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters

Մի քանի հարյուր սիրիացիներ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, բռնություններից ապաստան են գտել Լաթաքիայում՝ ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրից կադրերը եւ երկու աղբյուր։

Միևնույն ժամանակ, սոցցանցի մի շարք օգտատերեր հրապարակել են կանանց և երեխաների լուսանկարներ՝ մակագրելով, որ նրանք քրիստոնյա, դրուզ և ալավի փախստականներ են, որոնց Ռուսաստանը հնարավորություն է տվել ապաստանել «Խմեյմիմ» ավիաբազայում, հայտնում է DW-ն։

Հրապարակման պահին հնարավոր չի եղել պարզել այդ օգտատերերի ինքնությունը կամ ստուգել լուսանկարների իսկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս