Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետբյուջե կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնություն, որի արդյունքում պետբյուջե կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31