Բաժիններ՝

Հնդկաստանն առաջին անգամ ցուցադրել է իր հիպերձայնային բալիստիկ հրթիռի մակետը

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) Հայդարաբադի զենքի ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրել է ստեղծվող BM-04 հիպերձայնային բալիստիկ հրթիռի լիամասշտաբ մակետը և ներկայացրել դրա տեխնիկական բնութագրերը:

Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:Նշվում է, որ պինդ վառելիքով հրթիռը հանդեձված է սահող գլխամասային բլոկով, որն ունակ է զարգացնելու ավելի քան 5 Մախ հիպերձայնային արագություն:

BM-04-ի քաշը կազմում է 11,5 տոննա, երկարությունը՝ 10,2 մ, հեռահարությունը՝ 400-ից 1500 կմ։ Հրթիռը հանդերձված է հայրենական արբանյակային նավիգացիոն համակարգով և 500 կգ քաշով սովորական տիպի մարտագլխիկով,  թիրախի խոցման ճշգրտությունը հասնում է 30 մ-ի:

2024 թվականի նոյեմբերին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 1500 կմ հեռահարությամբ հայրենական հիպերձայնային հրթիռի առաջին փորձարկման մասին։ Ինչպես հայտարարել էր գերատեսչության ղեկավար Ռաջնաթ Սինգհը, դրա շնորհիվ երկիրը դասվել է «ընտրյալ երկրների շարքում», որոնք նման առաջադիմական ռազմական տեխնոլոգիաներ ունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս