Բաժիններ՝

Հիվանդանոցում գտնվող Հռոմի պապն աուդիոուղերձով դիմել է հավատացյալներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը 21 օր արդեն գտնվում է Հռոմի Gemelli հիվանդանոցում և բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբի դեմ, այս ընթացքում առաջին անգամ աուդիուողերձով դիմել է հավատացյալներին, իր ապաքինման համար աղոթողներին, հայտնում է Vatican News-ը:

Նա իր երախտիքի խոսքն է հայտնել բոլոր մտահոգվածներին:

«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից՝ իմ առողջության համար կատարած աղոթքների համար։ Ես, գտնվելով այստեղ, ձեզ հետ եմ։ Թող Աստված օրհնի ձեզ, և Սուրբ Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն», – ասել է պոնտիֆիկոսն իսպաներեն։ Ուղերձը հեռարձակվել է Սուրբ Պետրոսի հրապարակում՝ առավոտյան աղոթքի ժամանակ:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կաթոլիկները զանգվածային աղոթքներ են իրականացնում հանուն Հռոմի պապի ապաքինման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս