
ԱՄՆ-ն դադարեցնում է օգնությունը Հարավաֆրիկյան Հանրապետությանը

ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է անհապաղ դադարեցնել ամերիկյան օգնության զգալի մասը Հարավաֆրիկյան Հանրապետությանը:
Այդ մասին գրում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած նամակը։
«Բոլոր բյուրոները, գրասենյակները և առաքելությունները պետք է դադարեցնեն Հարավային Աֆրիկային օգնություն բաշխելու կամ աջակցություն ցուցաբերելու բոլոր պարտավորությունների կատարումը», – ասվում է նամակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փետրվարի 7-ի հրամանագրում Հարավաֆրիկյան Հանրապետությունը մեղադրվում է երկրի սպիտակամորթ բնակչության նկատմամբ «ռասայական խտրականության» մեջ։