Բաժիններ՝

Աբխազիայի նախագահը Վրաստանին կոչ է արել ճանաչել հանրապետության անկախությունը

Աբխազիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Վրաստանը պետք է ճանաչի վերջինիս անկախությունը, «վաղ թե ուշ հարևանները պետք է ընդունեն իրականությունը»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Աբխազիայի նորընտիր նախագահ Բադրա Գունբան։

«Փոխգործակցության և վրաց-աբխազական փոխհարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել միայն Վրաստանի կողմից մեր երկրի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև ուժի չկիրառման վերաբերյալ հիմնարար փաստաթղթերի ստորագրման համատեքստում: Եվ մենք պետք է հասկանանք, որ Վրաստանն իսկապես պատրաստ է նման քայլերի: Վաղ թե ուշ մեր հարևանները պետք է հասկանան ու ընդունեն այն իրականությունը, որում մենք հայտնվել ենք», – նշել է Գունբան:

«Միևնույն ժամանակ, Աբխազիան ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության կողմից…. Մեր պետականության հետագա ճանաչման հարցը կարող է լուծվել նաև Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում, քանի որ հենց Ռուսաստանն է մեզ աջակցություն ցուցաբերում Աբխազիայի ճանաչման ընդլայնման հարցում, ինչի համար մենք երախտապարտ ենք», – հավելել է նա։

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025 թ. մարտի 3-ի նիստում հաստատել էր նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան ստացել էր 54 954 ձայն՝ ընդհանուր ձայների 54,73%-ը՝ այսպիսով հաղթելով նախագահական մրցապայքարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս