
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Ինչպես տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2-րդ «Երևանյան երկխոսությունը» կայանալու է մայիսի 26-27-ը, որի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ մի շարք թեմաներով, այդ թվում՝ խաղաղության և անվտանգության հարցերի, համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձությունների, ԵՄ և ԵՄ հարևանության շուրջ միտումների, բնապահպանական զարգացումների, առևտրի և տրանսպորտի փոխկապակցվածության, ինչպես նաև արհեստական բանականության քաղաքականության վերաբերյալ: