Բաժիններ՝

Թրամփի հետ անհատական ճաշկերույթը կարող է արժենալ 5 միլիոն դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի նահանգի Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում անհատական ճաշը կարող է արժենալ 5 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է WIRED ամսագիրը։ Նշված գումարի դիմաց գործարարները կարող են հնարավորություն ստանալ անձամբ ճաշել ամերիկացի առաջնորդի հետ։ Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Մար-ա-Լագոյում կազմակերպված խմբային ընթրիքին մասնակցած հյուրերից յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար է վճարել տեղ ամրագրելու համար:

Մարտի 1-ի երեկոյան ժամը 19:00-ին տեղի ունեցած միջոցառման հրավերի մեջ նշվել է․ «Դուք հրավիրված եք մոմերի լույսի ներքո ընթրիքի՝ հատուկ հյուր նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի մասնակցությամբ…. Տեղերը խիստ սահմանափակ են։ 1 միլիոն դոլար մեկ անձի համար»:

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփի երդմնակալության հանձնաժողովը հունվարին վաճառել է նախագահի երդմնակալության արարողության բոլոր VIP տոմսերը՝ հավաքելով ընդհանուր առմամբ 170 միլիոն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս