Բաժիններ՝

Շուրջ 42 000 լիտր նավթամթերք է թափվել Համբուրգի նավահանգստից ոչ հեռու

Առնվազն 42 000 լիտր նավթամթերք է թափվել Համբուրգի կոնտեյներային նավահանգստից ոչ հեռու գտնվող ջրանցքում: Այդ մասին հաղորդել է Bold պարբերականը՝ հղում անելով հրշեջներին։

Էլբայի վրա բնապահպանական աղետը կանխելու համար մարտի 2-ի ուշ երեկոյան տեղում աշխատում էին հրշեջները, գետի հսկողությամբ զբաղվող ոստիկանությունը և շրջակա միջավայրի պահպանության տեղական մարմինների ներկայացուցիչները:

Նավթամթերքի տարածումը տեղի է ունեցել ընկերության տարածքում գտնվող պահեստարանից, որը մասնագիտացած է նավթի թորման հեղուկ մնացորդների հավաքման, տեղափոխման և պահպանման մեջ:

Գետում նավթամթերքի թափվելու պատճառները դեռևս անհայտ են։

Աղտոտվել է ավելի քան 90 000 խմ ջուր։ Վթարային ծառայությունները փորձում են կանխել աղտոտված ջրի խառնվելը Էլբայի հիմնական հոսքին՝ լողացող նավթային արգելափակոցների օգնությամբ։

Իրավիճակը վերահսկելու գործողությանը ներգրավված է նաև ոստիկանական ուղղաթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31