Բաժիններ՝

Բլինքենը գնահատել է Իրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորություն գոյություն ունի, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը կախված է Թեհրանի դիրքորոշումից:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։

«Կարծում եմ, որ բանակցությունների հեռանկար գոյություն ունի: Իհարկե, դա կախված է այն բանից, թե Իրանն ինչ կորոշի անել և արդյոք նա կորոշի մասնակցել այդ գործընթացին բովանդակային կերպով», – ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Թեհրանի հետ հնարավոր փոխգործակցության մասին որոշումը կընդունվի ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից։ «Բնականաբար, որոշումը կընդունի ապագա վարչակազմը», – հավելել է նա՝ հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփը, նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակ միջուկային գործարքից դուրս գալով, հայտարարել էր «ավելի լավ», «ավելի ուժեղ» գործարքի անհրաժեշտության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս