![](/banners/BeFunky-design.jpg)
ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/HAPK-2022-mayis-5.jpg)
Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը. այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հավելել է, որ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
«Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,- ասել է Լեբեդևը: