Ստացվել են Գյումրիի ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ․ ԿԸՀ

Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Այսօր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հաստատել էր քաղաքապետի մամուլի խոսնակը՝ նշելով, որ հայտարարություն կտարածեն։

Օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկուշաբթի «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր կդնեն մանդատները։ Գյումրիի իշխող ուժը այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։

ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի տակ է։

Ավագանու մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որ Գյումրիում ընդդիմություն է, արդեն հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու նույնիսկ համայնքապետի թեկնածու ունի։ Միևնույն ժամանակ հերքում են պնդումները, թե ճնշումներով են հեռացնում «Բալասանյան» դաշինքին, որպեսզի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ևս իշխանություն հաստատեն։

Տեսանյութեր

Լրահոս