Բաժիններ՝

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 3 ներկայացուցիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մի քանի ներկայացուցիչ նորամուտ է նշել պրոֆեսիոնալ ռինգում:

Երևանում` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպած «Ночь чемпионов» երեկոյի ընթացքում Արթուր Բազեյանը պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Վակուլիային։

Բազեյանը հենց մեկնարկից շատ ակտիվ է եղել և 6-րդ ռաունդի վերջում նրա դիպուկ հարվածաշարի ժամանակ մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհելով Բազեյանին։Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտության է մատնել վրացի Օթարի Գոգոբերաշվիլիին:

Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 2-րդ ռաունդում հաղթել է Պակիստանի ներկայացուցիչ, մինչև այդ անպարտելի Թեյմուր Խանին և դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։

Երեկոյի գլխավոր մենամարտում նոկաուտով հաղթանակ է տոնել նաև վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը, որը գերազանցել է դանիացի Կիմ Լյունգվիստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս