Բաժիններ՝

Դդմաշեն գյուղից առևանգվшծ մեքենան հայտնաբերվել է Երևանում

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են հոկտեմբերի 21-ին Դդմաշեն գյուղից նույն գյուղի բնակչին պատկանող «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու՝ ինչ հանգամանքներում, ով կամ ովքեր են նշված ավտոմեքենան բերել և կայանել Երևան քաղաքի Բաբաջանյան 2 շենքի բակում։

Հոկտեմբերի 21-ին ավտոմեքենայի գողության դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին էր դիմել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի բնակիչ 65-ամյա Հովիկ Սուքիասյանը և հայտնել, որ իրենց ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք գողացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս