Նիկոլենք այնպես հավեսով են կպել բուհական համակարգը վերջնականապես ավիրելուն, որ ըստ էության բուհերին մի «44 օրյա պատերազմ» է սպասվում. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Այսօր դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները չգիտեմ պատկերացնո՞ւմ են, որ 3–4 տարուց (եթե Հայաստանն ինչ-որ հրաշքով մնա ոնց կա), իրենց երեխաները Հայաստանում քիչ թե շատ նորմալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էլ արդեն չեն ունենալու:

Նիկոլենք այնպես հավեսով են կպել բուհական համակարգը վերջնականապես ավիրելուն, որ ըստ էության բուհերին մի «44 օրյա պատերազմ» է սպասվում։ Նույնիսկ Էրատոն է իր սազանդարներով լծվել այդ գործին։

Հա, հիմա էլ բուհական համակարգն ահավոր անմխիթար վիճակում է, բայց ներկա միտումները եթե շարունակվեն, ապա 3–4 տարուց դա էլ չի լինելու։

Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի մասին, հայրենակիցներ ջան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031