Բաժիններ՝

Երևանում բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, 2 ծառ և հայտնվել հանդիպակաց գոտում

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Մնացականյանի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Վոլկովի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցնելով բաժանարար հատվածով կոտրել 2 ծառ ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս