Շատ տարօրինակ կլինի, երբ խնդիրները կողմերը լուծեն ռազմական ճանապարհով. մենք առիթ չենք տվել. Գրիգորյան

Այս կանոնակարգի հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ վեճերը լուծվեն ոչ թե ռազմական գործիքակազմով, կամ ուժային, այլ լուծվեն այն հարթակում, որը հավանության արժանանալու պարագայում կստեղծվի. «Պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ» կանոնակարգի վավերացման քննարկմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այդ դեպքում շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրները կողմերը լուծեն ռազմական ճանապարհով․ մենք առիթ չենք տվել, որ այդպիսի բան տեղի ունենա»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս