Բաժիններ՝

Հարավային Կորեան Մոսկվային հորդորել է անհապաղ դուրս բերել Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանից

Հարավային Կորեան խստորեն կոչ է արել Ռուսաստանին «անհապաղ» քայլեր ձեռնարկել՝ ՌԴ-ից դուրս բերելու Հյուսիսային Կորեայի զորքերը, որոնք, ենթադրաբար, այնտեղ են գտնվում Ուկրաինայում ընթացող պատերազմում օգնելու համար։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Մինչ այդ Կորեայի Հանրապետության հետախուզական գործակալությունը հաստատել էր, որ Հյուսիսային Կորեան զինվորներ է տեղակայել Ռուսաստանում՝ Կիևի դեմ պատերազմում օգնելու համար:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Սեուլում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևին՝ ի նշան բողոքի հյուսիսկորեական զորքեր ՌԴ ուղարկելու դեմ։ Դեսպանը հանդիպել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոն Գյունի հետ, որը խորը մտահոգություն է հայտնել վերջերս հյուսիսկորեացի զինվորների՝ Ռուսաստան ուղարկելու կապակցությամբ և «պահանջել անհապաղ դուրս բերել Հյուսիսային Կորեայի զորքերը ՌԴ-ից և դադարեցնել ցանկացած նման համագործակցություն» Փհենյանի հետ:

Այդ առնչությամբ ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ  Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում և ուղղված չէ Հարավային Կորեայի շահերի դեմ: Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ժխտում են Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար հյուսիսկորեական զորքերի վերապատրաստման մասին լուրերը:

Անցյալ շաբաթ հարավկորեական հետախուզությունը հայտարարել էր, թե Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել իր 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության համար, ընդ որում,  հատուկ նշանակության ջոկատների հազարավոր մարտիկներ, ենթադրաբար, արդեն գտնվում են Հեռավոր Արևելքի ռազմակայաններում՝ վերապատրաստման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031