Բաժիններ՝

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի գնդակոծությունների մասին. կան վիրավորներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հոկտեմբերի 20-ին երկրի տարբեր տարածաշրջաններում խոցել է ուկրաինական 114 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱԹՍ-ները ոչնչացվել են Կուրսկի, Լիպեցկի, Օռլովի, Նիժեգորոդի, Բելգորոդի, Բրյանսկի և Մոսկվայի մարզերում։ Իսկ լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Ռուսաստանի երկնքում, ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության, խոցվել է 18 ուկրաինական ԱԹՍ՝ Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի և Օռլովի մարզերում։ Իր հերթին Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտից մինչև հոկտեմբերի 21-ի առավոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից մարզի տարբեր շրջաններում վիրավորվել է 3 մարդ։ Վնասվել են մասնավոր տներ, մեքենաներ։Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Կրիվոյ Ռոգի վրա, որի հետևանքով 4 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, նաև վնասվել են 5 բարձրահարկ շենք, հյուրանոց, մշակույթի օբյեկտ, բանկ, խանութ և մեքենաներ։Իսկ Կիևի իշխանությունները հայտարարել են, որ ԱԹՍ-ներով հարձակումը հետ մղելուց հետո անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են քաղաքում։

Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։ Ըստ Ուկրաինայի ոստիկանության՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան Խարկովի մարզում ռուսական ռմբակոծությունից 12 մարդ է վիրավորվել։ Վնասվել է 12 մասնավոր տուն, որոնցից երկուսն ամբողջությամբ ավերվել է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս