Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը ժամանել է Կիև

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիև։ Սա Օսթինի՝ Ուկրաինա կատարած չորրորդ այցն է, որի ընթացքում նա քննարկելու է Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, քննարկումները չեն ներառի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի ամենամեծ խնդրանքներից մեկը, այն է՝ ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերով Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու սահմանափակումների վերացումը Վաշինգտոնի կողմից։

Օսթինը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցությունն Ուկրաինային՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու ջանքերում։

Պենտագոնի ղեկավարի այցը տեղի է ունենում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Կան մտավախություններ, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որը պայքարում է փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի դեմ, ավելի դժկամությամբ կշարունակի աջակցությունն Ուկրաինային:

Օսթինն անդրադարձել է այս մտավախություններին՝ ասելով, որ Ուկրաինային աջակցում են ինչպես Կոնգրեսի հանրապետականներն, այնպես էլ դեմոկրատները:

«Վերջին 2,5 տարիների ընթացքում ես տեսել եմ երկկուսակցական աջակցություն Ուկրաինային, և լիովին ակնկալում եմ, որ մենք կշարունակենք տեսնել Կոնգրեսի երկկուսակցական աջակցությունը», – ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս