Եթե Երևանն ու Բաքուն կարողանան ուղիղ պայմանավորվել, մենք միայն ուրախ կլինենք. Լավրով

Հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ։ Այս մասին Ստամբուլում «3+3» ձևաչափի շրջանակում ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, որ այդ գործընթացը սկսվի, միանա նաև Իրանը, աակայն դեռևս հանդիպումներ չեն նախատեսվում:
«Հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ այժմ պետք է թուրքերի հետ ուղիղ շփվել և հասկանալ, թե ինչ է պետք անել»,- ասաց Լավրովը։
Նա ընդգծեց, որ ամեն դեպքում Երևանի և Անկարայի հարաբերությունները կապված են հայ–ադրբեջանական կարգավորման հետ: Այդ իսկ պատճառով հանդիպման ժամանակ առաջարկվել է այդ հարցերը քննարկել միասին և ներգրավվել նաև այլ երկրների, որպեսզի Հայաստանը, Թուրքիանը և Ադրբեջանը հնարավորինս շուտ պայմանավորվեն:
«Ռուսաստանն ու Իրանն իրենց հերթին պատրաստ են աջակցել, եթե դրա համար լինի անմիջական մասնակիցների հետաքրքրությունը»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս