ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը ավարտելու համար. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանն առաջարկել են Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել «3+3» հարթակը` խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է, սակայն այս գործընթացը կապված է նաև Բաքվի և Երևանի գործընթացի հետ։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը կանեն հնարավոր ամեն ինչ՝ այս ուղղությամբ դրական արդյունքների հասնելու համար։

Հիշեցնենք՝ Ստամբուլում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։

Տեսանյութեր

Լրահոս