Բաժիններ՝

Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հյուսիսի քրիստոնեական շրջանին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն առաջին անգամ հարված են հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող և հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Զղարթա շրջանի Այթու բնակավայրին։ Լ

իբանանյան պետական NNA գործակալությունը հաղորդում է, որ հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել։ Փլատակների մաքրման և փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Լիբանանի արևելքում իսրայելական օդուժի հարվածի տակ է հայտնվել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը։

Ռմբակոծության են ենթարկվել նաև երկրի հարավի մի քանի բնակավայրեր։Իսկ Իսրայելում «Հեզբոլլահ»-ի հարձակման հետևանքով 4 զինվոր է զոհվել, 67 մարդ՝ վիրավորվել։ Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Գործողության նպատակն, ըստ Իսրայելի, երկրի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումն է։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ 2023 թ. հոկտեմբերից Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 2300-ի, վիրավորների թիվը գերազանցել է 10 600-ը։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։  Իսրայել-Լիբանան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թ. հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս