Բաժիններ՝

Հրդեհ՝ Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի տանիքում. այրվել են շենքի տանիքի ծածկը և իզոգամի շերտը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:12-ին, մարվել՝ 23:26-ին: Այրվել են շենքի տանիքի ծածկը և իզոգամի շերտը (մոտ 10 քմ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս