Բաժիններ՝

Թունիսի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է գործող նախագահը

Թունիսի գործող նախագահ Կաիս Սաիդն, ըստ էքզիթ փոլերի արդյունքների, հաղթել է հոկտեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում՝ մեծ տարբերությամբ առաջ անցնելով իր երկու մրցակիցներից, որոնցից մեկն այժմ բանտում է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ընտրություններին մասնակցությունն, ըստ ընտրական հանձնաժողովի, կազմել է 27,7 %: Ըստ նախնական տվյալների՝ Սաիդը տացել է քվեների 89,2 %-ը։ Կաիս Սաիդի մրցակիցները՝ նրա նախկին դաշնակից, այժմ քննադատ Զուհեյր Մաղզաուին և սեպտեմբերին բանտարկված Այաչի Զամելը հրաժարվել են ընդունել էքզիթ փոլերի արդյունքները՝ նշելով, որ իսկական արդյունքներն այլ կլինեն։

Նախնական արդյունքների հրապարակումից հետո Սաիդի աջակիցները դուրս են եկել փողոցներ՝ տոնելով  նրա հաղթանակը։ Կաիս Սաիդը նախագահ է ընտրվել 2019 թվականին։

Reuters-ը նշում է, որ 2021 թվականին նա իր ձեռքը վերցրեց իշխանության գրեթե բոլոր ճյուղերը, երբ ցրեց խորհրդարանը և նոր սահմանադրություն ընդունեց, որը քննադատության արժանացավ ընդդիմության կողմից։ Այնուհետև նոր սահմանադրությամբ ընտրվեց խորհրդարան, որն, ըստ հրապարակման, գրեթե լիազորություններ չունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031