Բաժիններ՝

Ղրիմում նավթաբազա է այրվում

Ղրիմի Թեոդոսիա քաղաքում խոշոր նավթաբազա է այրվում։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով։ Տուժածներ չկան։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ըստ արբանյակային քարտեզների՝ 32 պահեստարան ունեցող նավթաբազան գտնվում է Թեոդոսիայի արևելյան ծայրամասում։

Տարածված տեսանյութերում լսվում է, որ տեղի բնակիչները հայտնում են պայթյունների մասին։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Հրդեհի պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում։

Գիշերը ռուսական և ուկրաինական Telegram ալիքները հայտնել են Ղրիմի այլ հատվածներում, մասնավորապես՝ Սևաստոպոլում և Եվպատորիայում տարբեր թիրախների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս