Բաժիններ՝

Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատար է կողաշրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 10։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռոուզգառի Առզոլիահն, իր վարած «PILSAN» մակնիշի կցորիդչով բեռնատարով, Տաթև-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս