![](/banners/BeFunky-design.jpg)
«Հելեն» փոթորկի զոհերի թիվը կրկին աճել է
![](https://168.am/wp-content/uploads/2024/10/imgonline-com-ua-Resize-2OaXV2RKnB3-1.jpg)
Միացյալ Նահանգներում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 227-ի։ Փոթորիկը հարվածել է երկրի հարավարևելյան վեց նահանգներին. ամենաշատ զոհերը գրանցվել են Հյուսիսային Կարոլինայում, գրում է apnews.com-ը:
«Հելեն»-ը՝ որպես 4-րդ կարգի փոթորիկ, սեպտեմբերի 26-ին հարվածել է ԱՄՆ-ի ափերին՝ զանգվածային ավերածություններ առաջացնելով իր ճանապարհին: Այն քանդել է տներ, ավերել ճանապարհներ և միլիոնավոր մարդկանց զրկել էլեկտրաէներգիայից և բջջային հեռախոսակապից:
Դեռևս պարզ չէ, թե քանի մարդ է անհայտ կորած, զոհերի թիվը կարող է մեծանալ:
«Հելեն»-ը 2005 թվականին գրանցված «Կատրինա» փոթորկից ի վեր ԱՄՆ-ին հարվածած ամենամահաբեր փոթորիկն է:
Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների սեզոնը շարունակվում է մինչև նոյեմբերի վերջ, և ներկայումս սպասվում է ևս երկու փոթորիկ: Գիտնականները վերջին ժամանակներում հաճախակի և ինտենսիվ բնական աղետները կապում են մոլորակի կլիմայի փոփոխության հետ: