Բաժիններ՝

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութն ու Գազան

Իսրայելի բանակը հարձակումների նոր ալիք է սանձազերծել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա՝ առաջացնելով զանգվածային պայթյուններ, հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելական ուժերը զուգահեռ ռմբակոծել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող մզկիթը, ինչի հետևանքով առնվազն 21 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Շուրջ մեկ տարի մզկիթը վերածվել է կացարանի և օգտագործվում է տեղահանված ընտանիքների կողմից, այդ թվում՝ վրան չունեցողների։ Իսրայելական կործանիչները ռումբեր են նետել և լրջորեն վնասել օբյեկտը։

Իսրայելի պնդմամբ՝ իր զինված ուժերը Լիբանանի տարածքում պայքարում են «Հեզբոլլահ» շարժման դեմ, իսկ Գազայի հատվածում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս