Բաժիններ՝

Իսրայելի բանակը լիբանանյան 30 գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ Ավիչայ Էդրին արաբերենով տարհանվելու կոչ է արել լիբանանյան շուրջ 30 գյուղերի բնակիչներին՝ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով: Էդրին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում:

««Հեզբոլլահ» շարժումը ԻՊԲ-ին ստիպում է գործել իր դեմ: ԻՊԲ-ն չի ցանկանում վնասել ձեզ, և ձեր անվտանգության նպատակով դուք պետք է անհապաղ լքեք ձեր տները:

Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի անդամների, օբյեկտների և մարտական սարքավորումների կողքին, վտանգի տակ է դնում իր կյանքը: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր տուն, որը «Հեզբոլլահ»-ն օգտագործում է իր ռազմական նպատակների համար, կդառնա թիրախ», – գրել է Էդրին:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը թվարկել է նաև այն բնակավայրերը, որտեղից անհրաժեշտ է տարհանվել հյուսիսային ուղղությամբ:«Մենք ձեզ կտեղեկացնենք անվտանգ տուն վերադառնալու ժամանակի մասին», – հավելել է Էդրին:

Ավելի վաղ ԻՊԲ-ն հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսում Լիբանանի հարավում՝ «Հեզբոլլահ»-ի հենակետերը վերացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս