Արևմուտքի ազդեցության աճը հայաստանյան մեդիադաշտի նկատմամբ որևէ լավ բանի չի հանգեցնի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել. ԱՄՆ և ԵՄ-ն նպատակ ունեն ամենուր հանրային կարծիքն ուղղել ընդդեմ ՌԴ-ի: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի ընտրությունը:

«Ամերիկացիներն ու ԵՄ-ակաները կոնյուկտուրային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը տրամադրել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս