ԱՄՆ-ն երազում է ՌԴ-ն և ՉԺՀ-ն շրջանցող առևտրային երթուղու մասին՝ ՀՀ-ով և Ադրբեջանով. Պետդեպ

ԱՄՆ-ն դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ նոր ցամաքային երթուղի ստեղծելու հնարավորությունները՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը, հայտարարել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը:

«Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա դրանք շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- ասել է Օ’Բրայենը Սենատի արտաքին գործերի կոմիտեում։

Ավելի վաղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի օգնականի տեղակալ Անջալի Կաուրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը 2025 թվականին ընդլայնված ֆինանսավորման շնորհիվ կարող է «հուսալի այլընտրանք» դառնալ Ռուսաստանին և Չինաստանին Կենտրոնական Ասիայի երկրների համար:

Տեսանյութեր

Լրահոս