Բաժիններ՝

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 09:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031