Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում սկսել են աշխարհի ամենաբարձրադիր թունելի կառուցումը

Հնդկաստանն սկսել է աշխարհի ամենաբարձրադիր թունելի կառուցումը: Այդ նախագծի գործարկման արարողությունն անցկացրել է վարչապետ Նարենդրա Մոդին, որը ժամանել է սահմանամերձ Լադախի Միացյալ Տարածք։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:Shinkun La թունելի նախագիծը բաղկացած է 4,1 կմ երկարությամբ երկու ճյուղից, որը կկառուցվի մոտ 4 815 մ բարձրության վրա Նիմմու-Պադում-Դարչա ճանապարհի վրա՝ ապահովելու բարձրլեռնային տեղանքում գտնվող Լեհ քաղաքի հետ անընդհատ հաղորդակցություն ցանկացած եղանակային պայմաններում:

«Շինարարության ավարտից հետո դա կլինի աշխարհի ամենաբարձրադիր թունելը: Shinkun La թունելը ոչ միայն կապահովի մեր զինված ուժերի և տեխնիկայի արագ և արդյունավետ տեղաշարժը, այլև կնպաստի Լադախի տնտեսական և սոցիալական զարգացմանը», – հայտնել է Հնդկաստանի կառավարությունը:

Այժմ աշխարհում ամենաբարձրադիր թունելը գտնվում է Չինաստանում՝ ծովի մակերևույթից 4 750 մ բարձրության վրա։ Այն դարձել է 400-կիլոմետրանոց մայրուղու մի մասը, որը Տիբեթի Ինքնավար Շրջանի մայրաքաղաք Լհասան կապում է տարածաշրջանի հարավ-արևելքում գտնվող Նինգչի քաղաքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս