Բաժիններ՝

Քաղաքացին սապբորդինգ մոտ 150 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. Փրկարարներն են օգնել

Հուլիսի 25-ին, ժամը 11։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շողակաթ գյուղի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին մոտ 150 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները քաղաքացի Մ. Շ.-ին (ծնված 1979 թ․) և լողամիջոցը անվտանգ մոտեցրել են ափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս